Եսայի Ալթունյանն Արցախում է. լուսանկարներ, տեսանյութ

2015-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Geneology» խմբի անդամ, ֆրանսահայ երգիչ, երգահան և դերասան  երԵսայի Ալթունյանն արդեն երրորդ օրն է՝ Արցախում է:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելուց հետո երգիչը մեկնել է Արցախ, նախ եղել Ստեփանակերտում, իսկ երեկ արդեն նա Մարտակերտում էր, որտեղից տեսանյութի միջոցով ներկայացնում է այս օրերին ադրբեջանցիների սանձազերծած գործողությունների արդյունքը:

«Ապրիլի 27-ին Մարտակերտն Ադրբեջանի հրետակոծության տակ էր: Մենք բոլորս պետք է իմանանք այդ մասին և աջակցենք նրանց: Հրադադարը չի պահպանվում:Ադրբեջանը շարունակում է աﬔն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին: Երեկ գիշեր հրետակոծվել է այս երաժշտական դպրոցը: Բարեբախտաբար, այստեղ երեխաներ չեն եղել»,-նշել է երգիչը` մատնացույց անելով քանդված շենքը:

1 2 3 4

Scroll Up