Աջակցություն Արցախի վերականգնմանը

Ապրիլի 23-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում Կարո Ուզունյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Արցախին նվիրված փոքրիկ ձեռնարկ՝ «Դադարեցրեք պատերազմը Լեռնային Ղարաբաղում» խորագրով: Նպատակը Արցախի համար գումար հանգանակելն էր: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ձեռնարկին մասնակցել են բուլղար երգիչներ և դերասաններ, ինչպես նաև համայնքի  «Աստղիկներ» պարախումբը և «Սիրուն» երգչախումբը:   Ձեռնարկի ընթացքում հավաքվել է 5 500 եվրո գումար: Մոտ օրերս համայնքի ներկայացուցիչ Կարո Ուզունյանը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ՝ հանգանակած գումարը անձամբ Արցախի կառավարությանը հանձնելու համար:

ՊլովդիվՊլովդիվ1 Պլովդիվ2 Պլովդիվ3

Scroll Up