Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցին Արցախին փոխանցել է 10 000 ԱՄՆ դոլար

Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվն ու հոգաբարձուներն առաջինը եղան շրջանում` Արցախին և Հայոց բանակին նվիրատվություն կատարողների շարքում:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ «Ասպարեզ» պարբերականը Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Վիգեն Ա. քահանա Վասիլյանից տեղեկացել է, որ եկեղեցու հոգաբարձուները 5 հազար ԱՄՆ դոլար ևս հանգանակել են` ի նպաստ Արցախի, այդ քայլով իրենց նվիրատվության գումարը հասցնելով 10 հազար դոլարի:

Scroll Up