Օրենբուրգի հայ համայնքի նվերը Արցախին

Օրենբուրգի հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի չորս ավտոմեքենաներ, որոնց բանալիներն այսօր ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների  միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին է հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Ցանկանում ենք, որ այս մեքենաներն օգտագործվեն միայն խաղաղ պայմաններում»,- aparaj.am-ի փոխանցմամբ՝ նշել է Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Աթասյանը:

Scroll Up