Artsakh Strong. Հայ երկրպագուները՝ NBA-ի խաղին

«Բոստոնի» եւ «Մայամիի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության (NBA) վերջին տուրի խաղին ներկա են եղել հայ երկրպագուներ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ղարաբաղում զոհված հերոսների հիշատակին ու զորակցություն հայտնել սահմանում ծառայող հայ զինվորներին:

Ըստ NEWS.am Sport-ի՝ հայ երկրպագուները նաեւ միասին ցուցադրել են Artsakh Strong գրառումը:

Բոստոնում կայացած խաղում տանտերերն առավելության են հասել 98:88 (13:35, 25:27, 25:5, 35:21) հաշվով:

Scroll Up