ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Շտուտգարտի Լութեր եկեղեցում

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը, Շտուտգարտի մշակույթային միությունը, Էսլինգենի «Մարալ» սպորտային և մշակույթային ակումբը, ինչպես նաև Նեքարսուլմի հայ-գերմանական մշակութային միությունը կազմակերպեցին համատեղ միջոցառում Շտուտգարտի Լութեր եկեղեցում:

Այն  մեկնարկվեց Հանրապետական մաղթանքով, որից հետո ներկաներին ողջունեց համայնքի հոգևոր հովիվ Տ․ Տիրատուր քհն․ Սարդարյանը: Վերջինս նշեց, որ նման միջոցառումները անհրաժեշտություն են, քանզի օգնում են պահպանել հայ մշակույթը, լեզուն, ինքնությունը: ՀՀ անկախությունը առիթ է նաև շնորհակալական խոսք հղելու Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ անցած 22 տարիներին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար:

P.D.

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի պալատի ներկայացուցիչ  Ռոբերտ Վ․ Հուբերը, ով շեշտեց Հ․Հ․ տնտեսության վերջին տարիների աճն ու Գերմանիայի կառուցողական դերը այս հարցում:

Դոկտոր Պետեր Հալֆթերը , որը ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը և երկար տարիներ եղել հայ-գերմանական ընկերության վարչության անդամ, իր  խոսքում ներկաներին  հիշեցրեց Հանրապետության ձեռքբերման ճանապարհի դժվարություններն ու հայ ժողովրդի վերապրած դժբախտությունները։ Նա նշեց, որ Հայաստանը իննսունական թվականներին Կովկասում ժողովրդավարության ամրոցն էր: Երկիր, որը իր անկախության համար խաղաղ պայքար էր մղում, երկիր, որ տեսել է աղետալի երկրաշարժ, պատերազմ և շրջափակում հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, սակայն որը շարունակում է զարգանալ՝ խիստ արժևորելով կրթությունն ու մշակույթը:

P.H.
Միջոցառման երաժշտական բաժնում հանդիսատեսին մատուցվեցին հայ դասական երաժշտության գոհարներ։ Հայաստանաբնակ տաղանդավոր երգչուհի  Սիրանուշ Գասպարյանը և երիտասարդ  դաշնակահարուհի Արմինե Ահարոնյանը հանդիսատեսին հիացրին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Էդուարդ Աբրահամյանի, Առնո Բաբաջանյանի, Կարո Զաքարյանի ստեղծագործություններով:

Սիրանուշ Գասպարյանի հիասքանչ կատարումը, անաղարտ ձայնը,  ձայնի կատարյալ տիրապետումը հիացրեց և ոգևորեց հայ և գերմանացի հանդիսատեսին։

R.H.
Դաշնակահարուհի Արմինե Ահարոնյանը  Արամ Խաչատրյանի  Toccata-ն  վարպետությամբ:
Հայ դասական երգի երեկոներ տեղի ունեցան նաև Հայդելբերգի Պրովիդենց եկեղեցում, ինչպես նաև Գյոփինգենի Շտիֆտսկիրխեյում: Երկու արվեստագետները ամենուր արժանացան ունկնդրի բարձր գնահատանքին։

Scroll Up