Հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները Լիբանանի վարչապետին են ներկայացրել արցախյան վերջին զարգացումները

Ապրիլի 11-ին հայ քաղաքական երեք կուսակցությունների` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ռակ-ի  ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը այցելել է Լիբանանի կառավարություն և հանդիպել վարչապետ Թամմամ Սալամի հետ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթից:

Հանդիպումը նվիրված էր Արցախի և Ադրբեջանի սահմանագծում ապրիլի 1-5-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով ստեղծված իրավիճակին:

Ներկայացուցիչները վարչապետ Սալամին են փոխանցել տեղեկություններ Արցախին վերաբերող զինվորական և քաղաքական նորագույն զարգացումների մասին: Շեշտել են այս ամենի մեջ Ադրբեջանի նախահարձակ լինելու իրողությունը և պատերազմական գործողությունների դիմելու մերժված եղանակը` հայտնելով, որ հայկական կողմը հաստատակամ է իր համոզման մեջ՝ խնդրի լուծումը քաղաքական և խաղաղ բանակցային բնույթ միայն կարող է ունենալ:

Scroll Up