Խաչքարի տեղադրման արարողություն Մոսկվայում

Հունիսի 13-ին Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել 1992թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքարի տեղադրման արարողություն:

Միջոցառմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվաբնակ շահումյանցիներ, հայկական համայնքային կառույցների և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը` դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե Հայրենիքում, եւ թե Սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին՝ Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագությունների քաղաքական եւ բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաեւ արդարության վերականգնման նպատակով:

ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93 թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը եւ թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը,- հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up