Կիպրահայ համայնքն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Ապրիլի 4-ին կիպրահայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը քաջալերական և զորակցական նամակներ է հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին և Արցախի Հայոց թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է կիպրահայ համայնքից:

Կիպրահայ գործիչն իր ու կիպրահայերի աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին՝ հանուն ազատության և ազգային ինքնորոշման իրավունքի մղած պայքարում: 

Scroll Up