Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների

Ապրիլի 4-ին Գլենդեյլում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից:

Գլենդելի Central և Lexington փողոցները փակ էին. հայ երիտասարդները գրավել էին փողոցը: Բազմաթիվ հայեր, հիմնականում` երիտասարդներ, հավաքվել էին իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնելու, դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Բազմությանն է միացել նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը:

Երիտասարդները նաև Լեռնային Ղարաբաղ մեկնող կամավորական թիմ կազմելու առաջարկ են հնչեցրել և նշել, որ արդեն կան այնտեղ ուղևորվող քաղաքացիներ:

Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների1 Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների

Scroll Up