Մոսկվայից ակտիվիստները հումանիտար օգնություն կուղարկեն ԼՂՀ բնակչության համար

Մոսկվայում «Руки Помощи» բարեգործական հիմնադրամի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և իրավապաշտպանները որոշել են աջակցության կենտրոն բացել ԼՂՀ` ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչության համար: Այս մասին գրել է Lifenews-ը:

Նախաձեռնության հեղինակը «Руки Помощи» բարեգործական հիմնադրամի նախագահ Պապին Ապրոյանն է, ում միացել են նաև ՌԴ-ում գործող հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ: ԼՂՀ-ում շատերը հարազատներ և ընկերներ ունեն, որոնք հաղորդել են, որ իրենց աջակցություն է հարկավոր. առաջին հերթին դեղորայք, հագուստ, գումար:

Աջակցության կենտրոն կազմակերպելու գաղափարն առաջ է եկել Լեռնային Ղարաբաղում դպրոցի արկակոծման մասին հայտնի դառնալուց հետո:

Ակտիվիստները մտադիր են սոցցանցերում հանդես գալ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչով: Գործին միացել են նաև իրավապաշտպաններ, որոնք իրենց գնահատականը կտան զինվորականների` խաղաղ բնակչության հանդեպ կատարված գործողություններին:

Այժմ նախաձեռնող խումբը քննարկում է հումանիտար օգնության փոխադրման տարբերակները. հավանաբար անհրաժեշտ իրերը ԼՂՀ կուղարկվեն ինքնաթիռով:

Հումանիտար օգնության կենտրոնի հասցե՝ ք. Մոսկվա, Լենինգրադսկի պողոտա, 37 շենք, 6-րդ կորպուս,

Միջոցների հավաքագրման հաշվեհամար՝ 4276400024050313 (Սբերբանկ), պատասխանատու անձ՝ Լիանա Տիգրանովնա

Կոնտակտային հեռախոսահամարներ`

8 966 055 99 88
8 966 055 99 22
8 966 055 99 33
8 966 055 99 66

Scroll Up