Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ուկրաինա

Հուլիսի 1-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ուկրաինա:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում նախարար Հ.Հակոբյանը կմասնակցի Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ հանդիպումներին, կայցելի Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ:

ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի նաև Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Scroll Up