Կալիֆորնիայում ապրիլի 23-ին մոմեր կվառեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ապրիլի 23-ին Մոնտբելլոյում` Սան Գաբրիել հովտում, մոմավառությամբ կնշի Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը:

Միջոցառումը կայանալու է Բիկնել այգում` Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ:

Արարողությանը ելույթ են ունենալու Element Band-ը, Zulal A Capella Trio-ն, երգիչ և կոմպոզիտոր Րաֆֆի Սեմերջյանը, ինչպես նաև Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, որը պատմելու է 6 հայկական վիլայեթների մասին, որոնց բնակչությունն ենթարկվել է ցեղասպանության: Միջոցառմանը մասնակցելու են նաև հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ Փասադենայից, գրում է Asbarez.com-ը:

Scroll Up