Սիրիահայ բժիշկ Մինաս Սարգիսն Ակունք գյուղում հաստատվելու որոշում է կայացրել

Մոտ կես տարի առաջ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բուժամբուլատորիայում բժիշկ թերապեւտի մասնագիտությամբ աշխատանքի ընդունված սիրիահայ բժիշկ Մինաս Սարգիսը «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ոչ ﬕայն իր գոհունակությունը հայտնեց տեղի մարդկանց ջերմ ընդունելությունից ու վերաբերմունքից եւ ապրելու ու աշխատելու պայմաններից, այլ նաեւ հայտնեց իր որոշումը՝ Ակունքի բուժամբուլատորիայում հետագա աշխատանքը շարունակելու եւ վերջնականապես հաստատվելու մասին:

Մոտակա երկու աﬕսներին համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո Մինաս Սարգիսը Ակունքում թերապեւտի մասնագիտությունը կհամատեղի նաեւ ընտանեկան բժշկի մասնագիտության հետ:»Աշխատանքային առաջին աﬕսները ցույց տվեցին, որ հեռավոր ու սահմանաﬔրձ գոտում գտնվող այս համայնքում խիստ պահանջված են բժիշկ մասնագետները:

Միաժամանակ Գեղարքունիքի մարզպետարանը, Ակունքի գյուղապետարանը եւ բուժամբուլատորիան ապահովել են ապրելու եւ աշխատելու բավարար պայմաններ, իսկ տեղի մարդկանց հարգալից ու ջերմ վերաբերմունքն ինձ արդեն տրամադրել են՝ կապվել իմ մասնագիտական աշխատանքի եւ հայրենիքի համայնքներից ﬔկի առօրյա կյանքի հետ:

Երկրորդ մասնագիտություն ստանալու որոշումը կապված է Ակունքում վերջնականապես հաստատվելու հետ»,-հավաստեց Մինաս Սարգիսը: «Արդեն լուծել ենք նաեւ բժիշկ Մինասի՝ Ակունքում գրանցման հարցը: Մեզ մոտ նա կարճ ժամանակում կարողացել է շահել մարդկանց սերն ու համակրանքը, ցուցաբերել իր աշխատանքային ու մարդկային որակները: Որախ ենք, որ սիրիահայ ﬔր հայրենակցի գալով կարողացանք ﬔր համայնքում ունենալ ինչպես բժիշկ-թերապեւտ, այնպես էլ՝ ընտանեկան բժիշկ»,- նշեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը:

Մինաս Սարգիսը ծնվել է 1974 թվականին, Սիրիայի Հանրապետության Հասակե քաղաքում: Բժշկի մասնագիտությունը ստացել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: 2006 թվականին վերադարձել է Սիրիա եւ հայրենի քաղաքի մասնավոր հիվանդանոցում ու կլինիկայում աշխատել որպես բժիշկ թերապեւտ: Մինասն իր կնոջ՝ Էվելինա Մանուկյանի եւ դուստրեր Մերիի ու Օլգայի հետ Հասակեում բնակվել է ﬕնչեւ 2012 թվականը:

Սիրիական հակամարտության պատճառով 2012 թվականին Հայաստան են եկել Մինասի կինն ու զավակները, իսկ Մինասը ﬓացել է ﬕնչեւ 2015 թվականի օգոստոսը, որից հետո, Հասակեւում ահագնացող պատերազﬕ պատճառով, վերադարձել է Հայաստան եւ ﬕացել իր ընտանիքին: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բուժամբուլատորիայում աշխատանքի է անցել 2015 թվականի հոկտեմբերից:

Խոսրով Խլղաթյան

Scroll Up