ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Մհեր Սահակյանին Չինաստանի հայկական համայնքի նախագահ ընտրվելու առթիվ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ՀԵՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԻՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 Անկեղծ հիացմունքի և բարձր գնահատանքի է արժանի Չինաստանի հայկական հա­մայնքը, որը հիմնվել է հայ ինքնությունը սատարելու վսեմ մղումով և ստեղծման օրվա­նից իր գոր­ծու­նեու­թ­յամբ նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդ­մանն ու զարգացմանը: Փոր­ձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ հայկական համայնք­ը կազմակերպված է, ՀՀ և համայն Հայության շահերն ավելի լավ են ներկայացված:

Մեզ ուրախացնում է, որ, լինելով համեմատաբար երիտասարդ, ունենալով կրթվածության պատշաճ ո­րակ­ներ, Չինաս­տա­նի հայ­կական համայնքն արագ կազմակերպվում է և փորձում է միա­վորել ու առաջ­նորդել  նաև Հեռավոր Արևելքի հայկական մյուս համայնքները: Դրվատանքի են արժանի նաև համայնքի՝ Մյանմարի, Բանգլադեշի հայկական եկե­ղեցիների պահպանմանն ուղղված ծրագրերը:

Մեզ ոգևորում են ձեր ակտիվությունը, անկեղծ նվի­րումը և Հայրենիքի հետ համագործակ­ցության մղումը։ Վստա՛հ եղեք, որ մենք կա­նենք ամեն ինչ՝ Հայաստանի և Չի­նաստանի հայ համայնքի միջև կապերը սերտացնելու, հայ-չի­նական բա­րեկամական հա­րա­բերություններն էլ ավելի զարգացնելու համար:

Մենք գիտակցում ենք, որ հայրենիքից հեռու հայանպաստ յուրաքանչյուր գործ դժվար իրագործելի է և հիաց­մունքի է արժանի, ուստի մեր գնահատանքի ու ջերմ երախտագիտու­թյան խոսքեր ենք ուղղում համայնքի հիմ­նադիր-նախագահ Հենրի Արսլանյանին, գոր­ծադիր կոմիտեի և խորհրդականների խորհրդի անդամներին, համայնքային կառույցի շուրջ համախմբված ազ­գանվեր ու սրտա­ցավ մարդ­կանց, ում ջան­քերի շնորհիվ վերջին երկու տարվա ընթաց­քում «Չայնահայ» համայնքը հայտ­­նի դար­ձավ թե՛ Հայրենիքում, թե՛ նրանից դուրս։

Անկեղծ հիացմունքի են ար­ժանի Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարե­լիցին նվիրված ձեր նախաձեռ­նությունները, Հայ ուսանողների և հետազոտողների առցանց գիտաժողովները, Հայաստանի մշակույթի շա­բաթներն ու տարաբնույթ միջոցա­ռում­ները։

Մեզ ուրախացնում է, որ Չինաստանի հայկական համայնքում Հենրի Արսլանյանին հաջող­վել է ձևավորել հայրենասեր մարդկանց մարտունակ թիմ, որն այսուհետ նույնպես շա­րու­նակելու է գործել՝ ի նպաստ հայության ու Հայաստանի։ Ուրախ եմ, որ արդեն փորձառու թիմն այսօր համալրվում է նաև երիտա­սարդ­ներով, ովքեր իրենց հետ անպայման կբերեն նոր, արդիական գաղափարներ ու թարմություն։

  Հարգելի՛ պարոն Սահակյան,

 Շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի հայկական համայնքի նախագահ ընտրվելու առ­թիվ։ Որպես Չինաստանի հայկական համայնքի ուսանողական միության նախագահ՝ Դուք արդեն շատ մեծ գործ եք կատարել հայ ուսանողներին համա­խմբելու, ուսա­նո­ղա­կան գիտաժողով­նե­րի կազմակերպելու, Չինաստանում հային ու Հայաս­տանն արժա­նապա­տվորեն ներկա­յացնելու և հայ-չինական բարեկամությանը նպաս­տելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները, ջանքն ու եռանդը այսու­հետ նույնպես կշարունակեք նպա­տակաուղղել ի նպաստ մեր ազգի և հայրենիքի։

Հաստատուն քայլերով զարգացող և հզորացող Չինաստանում կարևոր է ունենալ միավոր­ված և գործունյա հայկական համայնք, որը կնպաստի Հայաստանի հետ Չինաստանի միջպետական և հումանիտար կապերի ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ ստեղծագործական անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ։

 Ձեզ բարի ընթացք և ամենայն բարիք։

 Սիրով և լավագույն մաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up