ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը ծնվեց 2008 թվականի ոսկե աշնանը:

Խորհրդանշական էր, որ Լրագրողների համահայկական համաժողովի օրերին նշվեց նախարարության ՙշնորհանդեսը՚` նորանշանակ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի բովանդակալից զեկուցմամբ:

Հնչեցին համաժողովի մասնակիցների, սփյուռքահայ լրագրողների ջերմ ողջույնները, խոսվեց ակնկալիքների մասին, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ ընդամենը հինգ տարի հետո կատարված տիտանական, նպատակասլաց աշխատանքի արդյունքները դժվար կլինի ամփոփել:

Հազվադեպ է լինում այսպես. պահպանել հայ գաղթօջախների աշխարհագրությունը, չմոռանալ եւ ոչ մի ոլորտ, հենվելով մեր պատմության վրա՝ մեր պատմական հիշողությունը վառ պահելու հենքով  ամրապնդել հայ ժողովրդի միասնականությունը, անխաթար պահել մայրենի լեզուն, պահել- պահպանել հային եւ այդ ամենը փոխանցել երիտասարդներին:

Ակներեւ է, անվիճելի , որ տիկին Հրանուշ Հակոբյանի` ամեն ինչ տեսնելու, կազմակերպելու, գեղեցկացնելու, ստեղծելու, արարելու անսպառ եռանդը օր օրի ամրացնում է այն կամուրջը, որը կոչվում է Հայրենիք-Սփյուռք: 

Աստղիկ Գեւորգան 

ՀԺՄ նախագահ

Scroll Up