Խառնածին երեխաների գեղեցկությունը. հայ լուսանկարչուհու յուրօրինակ նախագիծը

Մոսկվաբնակ հայ լուսանկարչուհի Նաիրա Հովհաննեսյանը վերջերս ներկայացրել է իր յուրօրինակ նախագիծը՝ «Խառնածին երեխաների գեղեցկությունը», որի շրջանակում նա լուսանկարել է տարբեր ազգությամբ ծնողների միությունից լույս աշխարհ եկած երեխաներին։

«Արդեն մի քանի տարի է, ես մտածում էի, թե որքան հետաքրքիր եւ անհավանական գեղեցիկ են տարբեր ազգությամբ ծնողներից ծնված երեխաները։ Շատ հաճախ այսպիսի երեխաները ժառանգում են ծնողների լավագույն հատկանիշները՝ աչքերի եւ քթի ձեւը, մազերի գույնը, դիմագծերը եւ այլն։ Չէ որ բնությունը սիրում է ամեն անգամ հաճելիորեն զարմացնել մեզ»,-նշել է Նաիրան՝ իր նախագծի մասին, որին մասնակցել է մոտ 200 ընտանիք։

Մայա. հայրը՝ ռուս, մայրը՝ հայ

Դոմինիկ. հայրը՝ վրացի/թաթար, մայրը՝ օսեթուհի

Դանիել. հայրը՝ նիգերիացի, մայրը՝ ռուս

Աննա. հայրը՝ հայ, մայրը՝ ռուս

Վագիֆ. հայրը՝ ադրբեջանցի/ռուս, մայրը՝ հայ/ռուս

Ալիսա. հայրը՝ ռուս, մայրը՝ ուզբեկ

Լուկաս. հայրը՝ բելգիացի, մայրը՝ ռուս

Սալմա. հայրը՝ ուզբեկ, մայրը՝ հայ

Տիմուր. հայրը՝ ադրբեջանցի, մայրը՝ ռուս

Էլիզա. հայրը՝ հայ/վրացի, մայրը՝ ռուս

Լուկյան. հայրը՝ ռուս/ուկրաինացի, մայրը՝թուրքմեն/թաթար

Եվա. հայրը՝ կորեացի, մայրը՝ ռուս/ուկրաինուհի

Դանիիլ. հայրը՝ թաթար, մայրը՝ վրացուհի

Քսենյա. հայրը՝ գերմանացի հրեա, մայրը՝ ռուս/թաթար

Պատրաստեց՝ Յանա

NEWS.am STYLE

Scroll Up