Սփյուռքի հայկական դպրոցներին և ոչ միայն…

mrcanakabashkhutyun

Սիրելի´ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2015թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են, որ հայտադիմումների ընդունման  ժամետը երկարացվել է,  և վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբեր 25-ը՝ ակնկալելով ավելի մեծ թվով մասնակցություն:

Դարձյալ հիշեցնենք մրցանակաբաշխության անվանակարգերի և մասնակցության  պայմանների մասին.

1.    «Մայրենիի պաշտպան» (անհատ/կազմակերպություն),

2.    «Լավագույն հայկական համայնք»,

3.    «Հայկական ավանդական ընտանիք»,

4.    «Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:

1. «Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀսփյուռքի նախարարություն մինչև 2015թ. դեկտեմբերի 25-ը:

Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև

-լուսանկար,

-կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

-համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր,

-որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:

-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մայրենիի պահպանման, տարածման ուղղությամբ կամ հայերենի զարգացմանը նպաստող գործունեության, իրականացրած ծրագրերի մասին:

2. «Լավագույն հայկական համայնք»

Մրցույթի համար սահմանված են

«Ամենակուռ/համախումբ հայկական համայնք,

«Ամենահայախոս հայկական համայնք,

«Ավանդապաշտ հայկական համայնք»,

«Ամենանախաձեռնող հայկական համայնք»,

«ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերին առավել ակտիվ մասնակցող հայկական համայնք»

անվանակարգերը:

3.«Հայկական ավանդական ընտանիք» անվանակարգ:

4.«Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):

Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.  Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 կամ էլ. հասցեներով՝allarmenian@mindiaspora.amgitakrtakan.diaspora@yandex.rugitakrtakan-diaspora@mail.ru:

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին (Հեռ.՝ +37410 58 56 01 (117, 108, 109), +37460 500-830):

2.Application-Mayrenii.pasht.anhat (1)

3.Application-Mayrenii.pasht.kazm.

4.Application.community

5.Application.gexarvestakanKhumb

6.Application.haykakan.yntaniq.15