ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է. «Նախարարության ստեղծումը ժամանակի պահանջն էր»

Անգնահատելի է Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի նախարարության դերն ու նշանակությունը հայապահպանության գործում: Սփյուռքը հսկա ներուժի կրող է, որը ՀՀ սփյուռքի նախարարության հետևողական ջանքերով նպատակաուղղվում է հայոց նոր պետականության` 3-րդ Հանրապետության կայացմանն ու ամրապնդմանը:

Անկասկած ծանր է և պատասխանատու նախարարության գործը, անելիքները կուտակվել են տասնամյակների ընթացքում, հարյուրավոր խնդիրներ անհապաղ լուծում են պահանջում: Տեղին է հիշել, որ Հայաստանը միակն էր նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում, որն ուներ Սփյուռքի հարցերով պետական կոմիտե, ուր որոշակի ծրագրեր էին իրագործվում, լույս էր տեսում «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը, սփյուռքահայությունը կենսական կապ էր հաստատում մայր հայրենիքի հետ:

Անկախացմամբ մեծացան թե՛ հնարավորությունները և թե՛ պարտավորությունները: Նախարարության ստեղծումը ժամանակի պահանջն էր: Մեկը մյուսին հաջորդող միջոցառումներն ու ծրագրային գործերը հույս են ներշնչում, որ տեսանելի ապագայում հայ ազգային մշակույթն ու արվեստը ևս մեկ ներդաշնակություն կկազմեն:

Այս ամենով հանդերձ՝ շնորհավորում ենք ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա հոբելյանը և մաղթում նորանոր փայլուն մտահղացումներ` փորձառու նավավար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:

ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ

ՀՀ նկարիչների միավորման նախագահ,

արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Scroll Up