ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է. Խոսք գնահատանքի և բարեմաղթության

ՀՀ Սփյուռքի նախարարությունն այս կարճ ժամանակահատվածում այնքա¯ն գործ արեց, որ թվում է, թե հիմնադրվել է ոչ թե հինգ տարի առաջ, այլ հենց անկախության հռչակման օրը` ինքն էլ լինելով հետանկախության կարևոր նվաճումներից: Սա արժանի գնահատականն է նվիրյալ նախարարի և աշխատակազմի արգասավոր գործունեության: Իսկ նախարարության անհրաժեշտությունը վաղուց արդեն թևածում էր օդում, անհետաձգելի մարտահրավեր էր, ազգային-ռազմավարական քաղաքականության օրախնդիր բաղկացուցիչ: Հրաշալի է, որ ոչ միայն հաշվառվեց ու  «գույքագրվեց», այլ նաև աննախադեպ նիշի բարձրացվեց և որակական նոր հանգրվան թևակոխեց Հայաստան-Սփյուռք գործակցությունը, ինչը ժամանակներ առաջ դիտարկվում էր լոկ կարոտախտի հենքին` մայր Հայրենիքին նյութական աջակցության ինքնաբուխ հատուցումով: Այժմ կարելի է հստակ բանաձևել. մի ժողովուրդ` մի հայրենիք: Սա բաղձալի և անհերքելի ձեռքբերում է:

Ուրախ եմ, որ ՀԳՄ-ն ևս իր համեստ վաստակն ունի այս ազգանվեր գործում:

Մաղթում եմ, որ հինգամյա հոբելյարը տարեցտարի մեծանա ու հզորանա մեր էպոսի հերոսների նման և է՛լ ավելի համախմբի աշխարհասփյուռ հայությանը Հայոց պետականության շուրջ:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Հայաստանի գրողների միության նախագահ

Scroll Up