«Սփյուռք ամառային դպրոց» գեղատեսիլ Ծաղկաձորում

amarain-debrox-002

Առաջին անգամ մասնակցեցի «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի լրագրողների դասընթացներին, որը հագեցած էր հարուստ, հետաքրքիր,  հայրենասիրական և մասնագիտական բովանդակություն պարունակող բարձր մակարդակի դասախոսություններով  ու միջոցառումներով:

Սփյուռքի նախարարւթյան և ԵՊՀ կողմից նախաձեռնած այս հրաշալի ծրագիրը ոչ միայն կարևոր և արդյունավետ միջոց է պահպանելու, ամրապնդելու Հայրենիք-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապը, այլ  նաև հնարավորություն է տալիս հայրենասիրական ոգով ու հայրենաճանաչությամբ լցնել, հարստացնել  օտար երկրում դեգերող սփյուռքահայերիս հոգին` դարձնելով մեզ էլ ավելի համախմբված ու միասնական, ձեռք բերել նորանոր գործընկերներ և հմտություն, վայելել Ծաղկաձորի մաքուր օդն ու հմայքները:

Հանդիպումները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի, Գիտակրթական ծրագրերի  բաժնի պետ Սիրավարդ Համբարյանի, մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանի,  ինչպես նաև դասախոսների, խմբագիրների, պատմաբանների, քաղաքագետների, ՀՀ հեռուստաընկերության լրագրողների և մյուս աշխատակիցների հետ, մեծ վստահություն ներշնչեց  ծրագրի իրագործման և արդյունավետության հարցի նկատմամբ:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում  ծրագրի բոլոր կազմակերպիչներին և ցանկանում նորանոր հաջողություններ:

Հուսով եմ, որ միասնական ուժերով ժամանակի ընթացքում կծաղկեցնենք մեր դրախտային Հայաստանը:

Ամալյա Իսայան

Հայաստանի Ժուռնալիստների Միության անդամ

Մոսկվա

amarain-debrox-005

amlya