Հայոց ցեղասպանության հաստատումը՝ «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմով (լուսանկարներ)

Նոյեմբերի 8-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Եգիպտոսի տարածաշրջանային հանձնախմբի նախաձեռնությամբ Մսր էլ Գեդիդա կենտրոնում կայացավ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որը պատրաստել են լրագրող Մարիամ Զաքին և բեմադրիչ Մուհամեդ Հանաֆին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է արաբական vetogate.com կայք-էջից:

Ցուցադրությանը ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Ալեքսանդրիայի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Գրիգոր Օգոստինոս Քուսան,Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը, հասարակական, քաղաքական ճանաչված դեմքեր, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմում ներկայացված է 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմը պարունակում է փաստագրական տեղեկություններ, որոնք հրապարակվում են առաջին անգամ և հաստատում 1915-ի Ցեղասպանության իրողությունը: Իսկ վերապրածների վկայությունները հաստատում են, որ թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը նախապես ծրագրված է եղել:

Ցուցադրության ավարտին Հայոց ազգային առաջնորդարանի կողմից հուշանվերներ են հանձնվել ֆիլմի հեղինակներին:

Աղբյուրը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը չի  ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը, որը կատարվել է 100 տարի առաջ: Միևնույն ժամանակ Հայաստանն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ճանաչել թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը խլել է 1,5 միլիոն կյանք:

ֆիլմֆիլմ1 ֆիլմ2ֆիլմ3 ֆիլմ4ֆիլմ5 ֆիլմ6 ֆիլմ7

Scroll Up