Հանդիպում ՌԱԿ ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Ռամկավար Ազատական կուսակցության Հայաստանի կառույցի 23-րդ պատգամավորական ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԱԿ մամուլի պատասխանատու Հայոբ Վարդևանյանին, ԱՄՆ Արևելյան թևի ՌԱԿ ատենապետ Երվանդ Ազատյանին, ԱՄՆ-ի և Կանադայի ՌԱԿ ատենապետ, Մոնրեալի  «Ապագա» շաբաթաթերթի խմբագիր դոկտոր Հարություն Արզումանյանին ու տիկնոջը՝ Սիմա Արզումանյանին և «Զարթոնք» թերթի նախկին խմբագիր Պայծիկ Գալայճյանին:

 Զրույցի ընթացքում հյուրերը նախարարին տեղեկացրեցին, որ պատգամավորական ժողովի ընթացքում քննարկվել է կուսակցության վերականգնումի և Կենտրոնական միացյալ վարչություն ստեղծելու գաղափարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խրախուսեց պատգամավորական ժողովի որոշումը՝ նշելով, որ միասնականությունը հայապահպանության և ներկայիս բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն միջոցն է:

Նախարարը հորդորեց նաև ակտիվացնել մասնակցությունը նախարարության ամառային ծրագրերին, որոնց նպատակը հայապահպանությունն է, սփյուռքի երիտասարդությանն իրենց ազգային ինքնությանը և մայր Հայրենիքին կապելը:

RAK-1 RAK-2

Scroll Up