Հայկական եկեղեցու օծում Շվեդիայում

Հոկտեմբեր 24–ին, ժամը 11:00–ին, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ՝ կայանալու է Սկանդինավիայի Հայոց Հոգևոր Հովվության առաջին` Սեոդերթելիոյի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Շվեդիայի մեր աղբյուրները:

Արարողությանը ներկա է լինելու ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, հայ համայնքի հոգևորականներ, ծխական խորհուրդների ատենապետներ և հավատացյալներ:

Scroll Up