«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացումը

Օգոստոսի 12-ին ժամը 11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):

«Արի տուն» 7-ի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի այս փուլին Հայաստան կժամանի շուրջ 85 մասնակից աշխարհի 16 երկրից՝ Ուրուգվայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Սիրիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

«Արի տուն» ծրագրի նախորդ վեց փուլերով Հայաստան է ժամանել 715 պատանի՝ աշխարհի 34 երկրից:

Scroll Up