Սփյուռքահայ լրագրողներն ու երիտասարդ առաջնորդները այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր

Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոցի» Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նախագահական 4

Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն գտնվում է Հանրապետության Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, ԼՂՀ անվտանգության և տնտեսական աճի խթանման, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայրենիքում ինտեգրման հիմնախնդիրները: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

նախագահական (1)

Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, ծանոթացան ՀՀ Նախագահի կողմից պետական և պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը և նշանակությանը:

նախագահական (3)

«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվեց ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, Նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների և գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի և պետական մյուս մարմինների հետ  փոխհարաբերությունների վերաբերյալ:

նախագահական (5)

Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին և Նախագահի նստավայրից հեռացան հարուստ տպավորություններով:

նախագահական (6)

Scroll Up