Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 31-ին, ժամը 14.30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սենյակ):

Կներկայացվեն սիրիահայ երեխաների ամառային հանգստի, Երևանի դպրոցներում նրանց ինտեգրման գործընթացի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և առկա խնդիրները, ինչպես նաև՝ սիրիահայերին  տրվող աջակցության ծրագրերը, կքննարկվեն մի շարք այլ հարցեր:

Scroll Up