ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Սփյուռք ամառային դպրոց»

Հուլիսի 24-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց»-2013թ ծրագրի մասնակիցների հետ:

Ամառային դպրոցի մասնակիցները նախարարին դիմավորեցին «Ազգ փառապանծ» երգով, իսկ Հայոց լեզվի դասընթացների սկսնակների խմբի սփյուռքահայ երիտասարդներն իրենց գեղեցիկ ասմունքը նվիրեցին նախարարին:

Հանդիպման սկզբում նախարարը  ուրախություն հայտնեց, որ այս օրերի ընթացքում  Հայոց լեզվի դասընթացների մասնակիցները փորձում են խոսել, ասմունքել, երգել և Արարատը սիրել հայերեն: Դիմելով «Սփյուռք ամառային դպրոցի» մասնակիցներին՝ Հ. Հակոբյանը հորդորեց նրանց միշտ խոսել հայերեն՝ ընդգծելով, որ ծրագրի յուրաքանչյուր մասնակից Սփյուռքը կազմակերպողն ու առաջնորդողն է:

Այնուհետև նախարարը խոսեց Հայկական սփյուռքի մասին, մասնակիցներին ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը և ծրագրերին:

Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև սիրիահայերի հիմնախնդիրներին, խոսեց այն բոլոր ծրագրերի մասին, որոնք կոչված են օժանդակելու, օգնելու և աջակցելու սիրիահայերին, և հորդորեց մասնակիցներին միանալ այդ գեղեցիկ շարժմանը:

Նախարարը խոսեց նաև Աշտարակ քաղաքում սիրահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի մասին:

Այնուհետև Հ. Հակոբյանը լսեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների առաջարկները և պատասխանեց նրանց հարցերին:

Հանդիպման վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նախարարին և նշեցին, որ Սփյուռքի նախարարության ծրագրերի շնորհիվ կարողանում են ոչ միայն հայրենիքը ճանաչել, այլև հարստացնել իրենց գիտելիքները, փորձը և վերադառնալուց հետո առավել օգտակար կարող են լինել համայնքին, օտար երկրում ապրող հային:

Նախարարի հետ հանդիպումն ավարտվեց գեղեցիկ շուրջպարով:

Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ծաղկաձոր

IMG_6146

Scroll Up