Արիտունցիները հարցաթերթիկ են լրացրել…

«Հայերն այսօրը» ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի  երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցների համար  հարցաթերթիկ է պատրաստել: Արիտունցիները, մի շարք կարճ հարցերի պատասխանելով, ներկայացնում են իրենց հոգում ամբարված զգացողություններն ու հիշողությունները ծրագրում անցկացրած օրերից, ինչպես նաև Հայաստան աշխարհից…

Հ.Գ.- Հարցաթերթիկին այս անգամ պատասխանել են «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցները:

 

Լուսինե Նունյան (Վրաստան, գյուղ Սաթխա)

Հայաստանը տեսնելուց հետո հպարտությամբ լցվեցի

Համայնքս իմ աչքերով

– Համայնքս իմ աչքերով շատ գեղեցիկ է և հյուրընկալ:

Ի՞նչ պատկերացում ես ունեցել Հայաստանի մասին մինչև այստեղ գալը

– Մտածում էի, որ Հայաստանը մաքուր երկիր է, իսկ մարդիկ՝ սրտաբաց և բարի:

Գալով Հայաստան՝ պատկերացումներս ամբողջովին հիմնավորվեցին, քանի որ գեղեցիկ, բարեկարգ վիճակում տեսա Հայրենիքս, մարդկանց նույնպես սիրեցի:

Հայաստանը տեսնելուց հետո ի՞նչ զգագումներ ունեցար

–Հայաստանը տեսնելուց հետո հպարտությամբ լցվեցի:

 –Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին

-Շատ էի ուզում ճանաչել իմ Հայրենիքը և ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը:

՞նչ տվեց քեզ «Արի տուն» ծրագրին մասնակցելը

-«Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ կարողացա առավել կապվել Հայրենի հողին և լիովին գիտակցել հայ լինելուս իրողությունը:

-Ծրագրի շրջանակում այցելած ամենատպավորիչ վայրն այս ընթացքում

-Ամենատպավորիչ վայրն ինձ համար Նորավանք այցելության օրն էր: Տպավորված էի շատ Նորավանքի քանդակներով:

-Հիշարժան դեպք  «Արի տուն» ծրագրից

-Հայաստանում անցկացրած բոլոր օրերն էլ ինձ համար հիշարժան դարձան:

-Իմ հյուրընկալ ընտանիքը

-Իմ հյուրընկալ ընտանիքը Պռոշյան գյուղում է ապրում: Նրանք ամեն օր ինձ համար մի նոր անակնկալ են պատրաստում, որից շատ եմ ուրախանում:  Անչափ շնորհակալ եմ նրանց, որ իմ հանդեպ այդքան հոգատար են ու սրտացավ:

 ֆֆ

Լիանա Կարաքեյան – (Աբխազիա, Սուխում)

Կարծես հյուրընկալ ընտանիքիս հարազատ երեխան լինեմ

  –Համայնքս իմ աչքերով

Շատ տպավորված եմ իմ համայնքով: Մեր համայնքում տարբեր միջոցառումներ են  կազմակերպվում, պետական, ազգային տոները նշվում:

Ի՞նչ պատկերացում ես ունեցել Հայաստանի մասին  մինչև  այստեղ գալը

Հայաստանից միշտ մեծ պատկերացումներ եմ ունեցել: Երազանքս էր գալ և տեսնել իմ պատմական Հայրենիքը: Երազանքս կատարվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Հայաստանը տեսնելուց հետո ի՞նչ զգացումներ ունեցար

 –Առաջին հերթին հպարտություն զգացի: Հատկապես հիացած եմ Հայաստանի բնությամբ:

 –Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին

Այս ծրագրի շնորհիվ մենք կարող ենք տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը: Եվ հենց դա էր պատճառը, որ որոշում կայացրեցի  մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Ի՞նչ տվեց  քեզ «Արի տուն» ծրագրին մասնակցելը

«Արի տուն» ծրագիրն ինձ շատ ընկերներ տվեց: Բոլոր ընկերներով համախմբված ենք և կարծես քույր-եղբայրներ դարձել: «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ Հայաստանի մասին մեծ տեղեկություններ հավաքեցի:

-Ծրագրի շրջանակում այցելած ամենատպավորիչ վայրն այս ընթացքում

Ամենատպավորիչն ինձ համար Գեղարդի վանքային համալիր այցելությունն էր:

  –Հիշարժան դեպք  «Արի տուն» ծրագրից

 –Ծրագրի շրջանակում անցկացրած բոլոր օրերն էլ ինձ համար հիշարժան են եղել: Այնքան վառ ու հետաքրքիր օրեր անցկացրեցինք ընկերներով, որոնք վստահ եմ ` կուղեկցեն ինձ ամբողջ կյանքիս ընթացքում:

 -Իմ հյուրընկալ ընտանիքը

Իմ հյուրընկալ ընտանիքը  շատ սիրալիր է իմ հանդեպ: Նրանք մեծ սիրով ընդունեցին ինձ իրենց ընտանիքում,  կարծես նրանց հարազատ երեխան լինեմ: Շատ սիրեցի և կապվեցի այս ընտանիքին: Նրանք Հայրենիքում դարձան իմ երկրորդ ընտանիքը:

aa

Նարեկ Հակոբյան-(ՌԴ, Պետրոզավոդսկ)

Ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում

Համայնքս իմ աչքերով

 – Շատ ջերմ համայնք է:

Ի՞նչ պատկերացում ես ունեցել Հայաստանի մասին մինչև այստեղ գալը

Միշտ պատկերացումներիս մեջ հայկական մշակույթն է եղել: Ցանկությունս մեծ է եղել գալ Հայաստան և մոտիկից ծանոթանալ մեր դարավոր մշակույթին:

Հայաստանը տեսնելուց հետո ի՞նչ զգացումներ ունեցար

 – Զգացումներս վառ են: Ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում:

Ինչո՞ւ  որոշեցիր  մասնակցել «Արի տուն» ծրագրին

Նոր շփումներ, ծանոթություններ հաստատել շատ եմ սիրում: Հիմնական պատճառներից մեկն էլ այդ հանգամանքն էր, որ որոշեցի մասնակցել  այս ծրագրին: Ինձ հաջողվեց ձեռք բերել նոր  ընկերներ…

՞նչ տվեց քեզ «Արի տուն» ծրագրին մասնակցելը

Մեկ բառով արտահայտած՝ «Արի տուն» ծրագրին մասնակցելը լավ հիշողություններ ինձ տվեց:

-Ծրագրի շրջանակում այցելած ամենատպավորիչ վայրն այս ընթացքում

Տպավորված եմ Օշական, Էջմիածին և Գեղարդ այցելությունից: Հպարտությունս մեծ է, որ նման գեղեցիկ վայրեր կան Հայաստանում:

-Հիշարժան դեպք  «Արի տուն» ծրագրից

 – Հիշարժանն այն էր ինձ համար, որ կապեր հաստատեցի Սփյուռքից ժամանած հասակակիցներիս հետ:

– Իմ հյուրընկալ ընտանիքը

Ծրագրի շրջանակում ես հարազատներիս տանն եմ ապրում:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

 

 

Scroll Up