«Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սիրով հրավիրում են մասնակցելու «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովին, որը տեղի կունենա 2015 թ. հուլիսի 29-ից 30-ը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:

Հայաստանի և Սփյուռքի մասնագետներին, մտավորականներին հրավիրում ենք մասնակցելու քննարկումների՝  հետևյալ ուղղություններով.

  1. 1.  Արևմտահայերենի պահպանության, գործառության, ուսուցման, կանոնարկման խնդիրներ.
  2. 2.  Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ.
  3. 3.  Հայերենի առաջ ծառացած մարտահրավերներ:

Համաժողովին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հայտադիմումները ներկայացնել մինչև 2015 թ. հուլիսի 20-ը:

Խնդրում ենք Ձեր զեկուցման դրույթներն ու առաջարկություններն ուղարկել մինչև ս.թ. հուլիսի 25-ը, [email protected]  էլ. փոստով:

Համաժողովի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջեր` www.mindiaspora.am, www.hayernaysor.am և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կայքէջ՝ www.language.sci.am:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանին, հեռ՝ +374 010 58 56 01 (117)  և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մխիթարյանին, հեռախոս՝ +374 55 35-12-85:

   

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

Scroll Up