ՌԴ Բալաշով քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշաքար կտեղադրվի

ՌԴ Բալաշովի շրջանի վարչական կենտրոնում կայացել է Ազգությունների հարցերով խորհրդատվական հանձնողովի ընդլայնված նիստը, որի ժամանակ քննարկվել է շրջանում բնակվող հայերի նախաձեռնությունը: Նրանք առաջարկում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան տեղադրել, balashover.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: 

Քննարկումից առաջ կարճ պատմական ակնարկ է ներկայացրել պատմական գիտությունների թեկնածու Վ. Նազարովը։ Հուշարձանը ստեղծելու նախաձեռնողների անունից հանդես է եկել Վիգեն Կիրակոսյանը։
Բալաշովի հայերը, որոնք ավելի քան 500 ընտանիք են, հուշարձանի ստեղծման, բարեկարգման և տարածքի հետագա պահպանության բոլոր ծախսերը վերցնում են իրենց վրա։
Նիստի մասնակիցներն արդյունքում աջակցել են հուշարձանի բացմանը։

Scroll Up