Երվանդ Զորյան. Ցեղասպանության տարելիցը գործընթացի ոչ սկիզբն է, եւ ոչ էլ վերջը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչման եւ փոխհատուցման գործընթացի ոչ սկիզբն է, եւ ոչ էլ վերջը, եւ ապրիլի 25-ից մենք պետք է շարունակենք նույն կերպ աշխատել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սան Ֆրանցիսկոյից Երեւան ժամանած Հայկական վիրտուալ համալսարանի նախագահ Երվանդ Զորյանը։

Նրա խոսքով, 100-րդ տարելիցին ընդառաջ շատ գործընթացներ արդեն կատարվել են, բավական մեծ աշխատանքներ են կատարվել, շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ այս ամենի մեջ մեծ ներդրում ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփյուռքը։ «Նախեւառաջ մենք պետք է հասնենք նրան, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիայից պետք է փոխհատուցում պահանջենք։ Անձամբ ես կարծում եմ, որ ոչ միայն ամբողջ աշխարհը պետք է ճանաչի, այլեւ թուրքական պետությունը, թուրք ժողովուրդը՝ լսելով հանրային կարծիքը»,- նշեց նա։

Scroll Up