Մեր մասին

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» եռալեզու (արևելահայերեն-արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն) էլեկտրոնային պարբերականը 2011թ. մայիսից նորացված աշխատակազմով գործում է Նախարարության անմիջական հովանու ներքո՝ հանդիսանալով նրա հիմնական լրատվամիջոցը:

Գիտակցելով Հայաստան-Սփյուռք բազմաբնույթ և բազմաշերտ գործակցության կարևորությունը թե´ Հայաստանի, թե´ արտերկրի հայ համայնքների համար, և այս ծիրի մեջ՝ լրատվամիջոցի դերը՝ «Հայերն այսօրի» աշխատակազմը հետապնդում է նույն նպատակը, ինչին արդեն իսկ միտված է Սփյուռքի նախարարության՝ որպես պետական կառավարման կարևոր օղակներից մեկի, բուն գործունեությունը: Այն է՝ համայն հայության համախմբմանը համահայկական արժեքների շուրջ (ազգային, հոգևոր, մշակութային…):

«Հայերն այսօրը» առաջնորդվում է համահայկական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական-ճանաչողական, հայկականության գաղափարի շուրջ համախմբող, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող և հայեցի արժեքներ քարոզող բազմաժանր  նյութերի մատուցման հրամայականով՝ նպատակակետ ունենալով բացառապես համայն հայության գերակա շահը:

«Հայերն այսօրը» տեղեկատվության փոխանակման նպատակով սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող սփյուռքյան գիտական, ուսումնական և լրատվական կառույցների, Սփյուռքի համայնքային կառույցների, համահայկական կազմակերպությունների, լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ:

Կայքը ունի կամավորական սկզբունքով ստեղծված և օրըստօրե ընդլայնվող թղթակցական ցանց ինչպես դասական սփյուռքում, այնպես էլ արտերկրի՝ վերջին տասնամյակներում ձևավորված հայ համայնքներում:

«Հայերն այսօրի» տեղեկատվական քաղաքականության գլխավոր թիրախներն են՝

Սփյուռքի նախարարության առաջադրած ռազմավարական խնդիրների ուղղությամբ իրականացվող գերակա ծրագրերն ու ձեռնարկները՝ «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագիր, «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներ, «Իմ Հայաստան» համահայկական փառատոն, համահայկական տարաբնույթ համաժողովներ, «Մեր մեծերը» ծրագիր, զանազան մրցույթներ և այլն, ինչպես նաև՝ Սփյուռքում հայապահպանությանը, հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, հայրենադարձության խթանմանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, Հայոց Եկեղեցու շուրջ համախմբմանը միտված թեմաների համապարփակ լուսաբանումը:

 Կապ՝

Մեր հասցեն՝ ք. Երևան Վազգեն Սարգսյան 3

Հեռ.՝ +37410 530938 (374/10) 58-56-01, 58-56-02, ներքին՝ 708, (011)73-07-20

Էլ. հասցե՝ hayernaysor@gmail.com

https://www.facebook.com/hayernaysor.am?ref=hl