|
08.05.2012 Կամո Արզումանյան
«Կապանցիները նորից սկսել են թատրոն հաճախել»
ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է, դերասան, ում անունը վաղուց հայտնի է ինչպես թատերասեր, այնպես էլ կինոսեր հանրությանը: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հանդես եկել բազմաթիվ երգիծական ծրագրերում, շատ հաճախ հյուրախաղերի է հրավիրվել Ռուսաստանի Դաշնություն, այլ պետություններ… Նա նաև տևական ժամանակ ղեկավարում է Հայաստանի հարավային սահմանների մոտ գտնվող հնագույն պետական դրամատիկական թատրոններից մեկը` այստեղ համատեղելով վարչական կառավարչի, գեղարվեստական ղեկավարի ու դերասանի պարտականությունները` այսպես միշտ գործուն պահելով 75-ամյա թատրոնը:
«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը զրուցել է Կամո Արզումանյանի հետ Կապանում:
25.04.2012 Սուրեն Մուրադյան
«Ազգահավաքի ժամանակն է»
Անվանի մանկագիր, թատերագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Մուրադյանը ևս մասնակցում էր Գրողների համահայկական համաժողովին: Մեր գրականության ավագագույն սերնդի ներկայացուցիչներից մեկը չափազանց ոգևորված էր համաժողովի հրավիրման փաստով:
«Հայերն այսօր»- ի մշակութային մեկնաբանը զրուցեց նրա հետ:
22.04.2012 Վարդան Հակոբյան
Եթե Երևանը գրքի մայրաքաղաքն է, ապա Ստեփանակերտը՝ նրա արբանյակը
ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ՝ապրիլի 20-ին մեկնարկեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովը: «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Արցախի գրողների միության նախագահ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հետ:
10.04.2012 Արթուր Իսպիրյան
«Հույս ունեմ, որ առաջիկայում նոր մոտեցումներ կորդեգրվեն»
«Արթուր Իսպիրյանը երկրի լավագույն և սիրելի երգիչներից է: Իր ժանրում նա հեղինակություն է, որոշում է ժամանակակից հայկական էստրադայի գեղարվեստական մակարդակը: Ընդ որում, նա չի երևում փայլփլուն ամսագրերի կազմերին, չի ձգտում ցանկացած միջոցով «հեռուստացույց ընկնել»: Միշտ արտահայտում է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ լինի դա ներկայիս իրողությունների թե ժամանակակից հայկական երաժշտության վերաբերյալ»: Այսպես է արտահայտվել երգչի մասին երգի լավագույն գիտակ Սուրեն Արամյանը: Իր ստեղծագործական կենսագրությունը սկսելով 1980-ական թվականներին՝ երգիչ Արթուր Իսպիրյանը կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ երաժշտասերի ամենասիրելի և փնտրված անուններից մեկը: Պատահական չէ, որ 1980-90 թթ. առանց Արթուր Իսպիրյանի ժամանակակից երգի ոչ մի համերգ տեղի չէր ունենում: Արտասահմանյան հիթերի նրա տարբերակները հաճույքով լսում և անհամբերությամբ սպասում էին բոլորը: Արթուրն անգամ Սթիվի Ուանդերի երգերի սեփական տարբերակների մի ամբողջ ալբոմ էր ձայնագրել:
«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը զրուցել է ճանաչված երգչի հետ:
30.03.2012 Նելլի Տոնոյան
Մենք ցանկանում ենք բոլոր կարծրատիպերը փոխել
Այսօր համացանցը դարձել է ոչ միայն ամենօրյա ներկայություն մեր կյանքում, այլև անհրաժեշտություն: Տանը նստած՝ հաշված րոպեների ընթացքում, կարող ես ոչ միայն քեզ հուզող հարցերի պատասխանը ստանալ, հետևել համաշխարհային անցուդարձին, այլև տարբեր ծառայություններից օգտվել:
Այս կամ այն պատճառով մեր հայրենակիցներից շատերն այսօր ապրում են արտերկրում, իսկ հայրենիքում ունեն տուն, միայնակ ապրող ծնողներ, հարազատներ: Նրանց օգնել է պետք, խնամել, ու հաճախ չեն իմանում` ում դիմեն: Մի քանի ամիս առաջ Հայաստանում բացվել է RIA ընկերությունը, որը զբաղվում է նմանատիպ հարցերով: «Հայերն այսօրի» զրուցակիցը RIA գործակալության ղեկավար Նելլի Տոնոյանն է:
26.03.2012 Տեր Ղազար քահանա Պետրոսյան
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ». ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
«Հայերն այսօր»-ի զրուցակիցն է Բյուրավանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը
«Լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել» (Ա Կորնթ. Է 9)
23.03.2012 Սամվել Հարոյան
ՄԻԱՍԻՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵՆՔ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱՌԱՏՈՆԸ
ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. բազմաթիվ ծրագրերի ծիրի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատոնը, որի շրջանակներում նախատեսվում են բազմապիսի միջոցառումներ: Ինչպես ներկայացված է Նախարարության 2012թ. աշխատանքային գործունեության ծրագրում, փառատոնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակույթի, մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև սատարել Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների այս փուլում «Հայերն այսօրը» հյուրընկալել է «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանին.
20.03.2012 Գրիգոր Գաբրիելյան
«Տարիքը մեզանից թույլտվություն չի խնդրում»
Օրերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց թատրոնի և հեռուստատեսության դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը: Դերասանը պարգևատրվեց Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով: Հոբելյանական երեկոյից հետո «Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը զրուցեց արդեն մեծ ճանաչում ունեցող դերասանի հետ, ով նկարահանվել է մոտ մեկ տասնյակ շարժանկարներում, հեռուստատեսային ներկայացումներում:
16.03.2012 Նիկոլայ Ծատուրյան
«Հուսով եմ, որ առավել կամրապնդվեն Հայաստան-Սփյուռք կապերը»
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ շրջապատում շատերն են համարում ուրախ մարդ: Հաճույքով ու հումորով պատմում է Վարդան Աճեմյանի ու Մհեր Մկրտչյանի մասին, նմանակում նրանց… Սակայն միայն հումորը չէ նրա ուղեկիցը: Գլխավորելով Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը` նա նաև բազմաթիվ հոգսեր ու տխուր մտորումներ ունի:
«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանի զրույցը նշանավոր բեմադրիչի հետ տեղի ունեցավ «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության նախօրեին:
16.03.2012 Տեր Ղազար քահանա Պետրոսյան
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ». ՍՈՒՐԲ ՊՍԱԿ (մաս 3)
«Հայերն այսօր»-ի զրուցակիցն է Բյուրավանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:
«Լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել» (Ա Կորնթ. Է 9) |
Սփյուռք (ամենաընթերցված)
|


































