Քեսաբի շրջանում մարտեր են ընթանում. Շահան Գանտահարյան

755018

«Քեսաբի հայ ազգաբնակչությունը համարյա ամբողջությամբ տարհանվել է։ Փա´ռք Աստծո, այս պահի դրությամաբ չկան մարդկային կորուստներ հայերի շրջանում: Տեղեկատվական պատերազմ, է եւ կան շատ հակասական լուրեր։ Ծովեզերյան Սիրիայից ռուսական ռազմանավեր են շարժվում դեպի թուրք-սիրիական սահմանագոտի։ Իսկ դեպի Քեսաբի շրջան նկատվել է բանակի զորքերի կուտակում. ընթանում են մարտեր։ Բայց ճիշտ գնահատական առայժմ կարելի չէ տալ, թէ կառավարական ուժերին հաջողվե՞լ է վերագրավել դիրքերը»,- քիչ առաջ Լիբանանից «Հայերն այսօր»-ին հայտնեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նա ավելացրեց, որ այս պահին Լաթաքիայում ապաստան տրամադրելու եւ համապատասխան կենցաղային օժանդակությունների կազմակերպված աշխատանք է իրականացնում հայկական շտաբը: