Ադրբեջանական համաժամանակյա դիվերսիաներ. մարտում հայ զինվոր է մահացել

74076_571016096324675_814270840_n

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության եւ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային եւ նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վերքից,  հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ավելի ուշ որոշ մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքի վերաբերյալ: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա  չի ընկրկել եւ շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել եւ հետ շպրտել թշնամուն՝ պատճառելով նրան  քանակի կորուստներ:

NEWS.am

Լրահոս